«Իհարկե սկսում ենք բյուջեի քննարկումները, բայց այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջեի քննարկմանը Կառավարությունն այստեղ չէ: Այսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է»: ԱԺ-ում այսօր ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհուրդ տվեց հետաձգել: ԱԺ նախագահն արձագանքեց. «Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում»:









































