Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է Ռուսաստանի կողմից իրականացվող կիբերհարձակումները հետաքննելու անհրաժեշտության մասին, որոնց շնորհիվ Կրեմլը կարողացավ ազդել Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ընթացքի վրա, հաղորդում է CNN-ը։
«Մի պահ ենթադրենք, որ հավատում ենք այն բանին, թե ՌԴ կառավարությունը վերահսել է կազմակերպությունները, որոնք ցանցահենային հարձակման միջոցով միջամտել են մեր ընտրությունների ընթացքին, պարզ է դառնում, որ նրանք պետք է պատժվեն։ Պուտինը պետք է պատժվի»,-ասել է նա։
Սենատորը միևնույն ժամանակ հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հավելել, որ կանի ամեն ինչ այս դժվար ժամանակներում նրան նախագահի պաշտոնում օգնելու համար։









































