Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

«Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնի հասույթը կուղղվի Արցախի տուժած համայնքներին

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 16-ից 20-ը անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները: Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով եւ ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը:
Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող եւ հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման եւ ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Շուրջ 600 կամավորներ էլ Փարիզ, Լիոն, Մարսել եւ Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրերի ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին:

Նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը:

Արդեն 17 տարի է, հայկական համայնքներ ունեցող եվրոպական որոշ երկրներ իրենց համայնքներում հանգանակություններն իրականացնում են դրամահավաքի այս եղանակով, որը տարեցտարի նոր նվիրատուներ է ներգրավում եւ ավելի մեծ հասույթ ապահովում: Ամերիկայի մայրցամաքում էլ հեռախոսամարաթոնի միջոցով են դրամահավաքներ իրականացնում Հիմնադրամի Արգենտինայի եւ Բրազիլիայի տեղական մարմինները: Խոշոր դրամահավաքների բոլորաշրջանն այս տարի կեզրափակի Բրազիլիայի տեղական մարմինը՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացնելով իր հեռախոսամարաթոնը: Ուշագրավ է, որ հեռախոսամարաթոններ ի կամավորականների շարքում կան բազմաթիվ այլազգիներ, ում մասնակցությունն արդեն իսկ վկայում է դրամահավաքի աճող հեղինակության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում