Մոլդովայում «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն մտադիր է բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
«Մենք Սահմանադրական դատարան կներկայացնենք ընտրական գործընթացում խախտումների մասին ապացույցներ»,-ասել է Սանդուն։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած ընտրություններն ազատ և արդար չեն եղել։ Սանդուն նաև պահանջել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ԱԳՆ-ի ղեկավարների հրաժարականները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը հայտարարել էր Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին։









































