Friday, 03 07 2026
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև

Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր. Fredoom House

Fredoom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության 2016թ. զեկույցը, որում Հայաստանը 30 միավորով համարվում է ազատ համացանց ունեցող երկիր:

Իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է 2015թ․ հունիսից՝ աշխարհի 65 երկրներում։ Երկրների ազատությունը համացանցում գնահատված է 100 միավորանոց սանդղակով: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:

2015թ. համեմատ Հայաստանի ցուցանիշը նվազել է 2 միավորով, ինչի պատճառը Երևանում ցույցերի ուղիղ հեռարձակման ժամանակ ոստիկանության կողմից տեղի ունեցած հարձակումներն են լրագրողների վրա։

Զեկույցի համաձայն՝ չնայած ՀՀ քաղաքացիները համացանցում ազատ արտահայտվելու հնարավորություն ունեն, այնուամենայնիվ, տեղ են գտել նաև գրաքննության որոշ դեպքեր, մասնավորապես՝ 2016թ․ ապրիլին՝ ԼՂ հակամարտության էսկալացիայի և հուլիսին՝ Էրեբունու շրջանի ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող իրադարձությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր։ Ակտիվիստները պարբերաբար օգտագործում են սոցիալական ցանցերը իրենց գաղափարներն արտահայտելու համար, համացանցում տարածում ունեն նաև ընդդիմադիր և անկախ լրատվական զանգվածային միջոցները։

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում ճնշումներ են գործադրվում ինչպես հեռուստատեսության, տպագիր մամուլի, այնպես էլ առցանց մեդիայի նկատմամբ։ Իրավապաշտպաններն ահազանգում են, որ այս ամենը կարող է ազդել երկրում խոսքի ազատության վրա։

Միևնույն ժամանակ նշվում է, որ անցած տարվա ընթացքում համացանցում գործունեության համար դատական գործընթաց կամ քրեական այլ պատժամիջոցներ երկրում չեն կիրառվել։ Այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ լրագրողների, առցանց պարբերականների դեմ հայց է ներկայացվել՝ զրպարտության համար բարոյական փոխհատուցման պահանջով։

Fredoom House-ը նշում է նաև, որ 2015թ. Ադրբեջանի կողմից ցանցահենային հարձակման են ենթարկվել մի շարք հայկական կայքեր, այդ թվում՝ կառավարական։

Զեկույցը նաև անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրությանը, որն ընդունվել է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում, և նշում է, որ այն շարունակում է երաշխավորել խոսքի ազատությունը երկրում։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանում համացանցում գրաքննության ամենաակնառու դեպքը եղել է 2008թ. հետընտրական գործընթացի ժամանակ, երբ կառավարության կողմից արգելվում էին մամուլի որոշ հրապարակումներ:

Նշենք, որ տարածաշրջանի երկրներից ազատ համացանց ունեցող երկրների շարքում է միայն Վրաստանը (25 միավոր): Ուշագրավ է, որ Ադրբեջանը (57 միավոր) համարվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկիր, իսկ Թուրքիան (61 միավոր), Իրանը (87 միավոր) և Ռուսաստանը (65 միավոր) դասվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում