ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելորդ քաշից տառապող երեխաների թվաքանակը նվազել է: Սա թվաքանակի նվազեցման առաջին դեպքն է ուսումնասիրությունների ողջ ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զեկույցում ներառված են 2008-2013թթ. ընկած ժամանակահատվածում 40 նահանգների 12 մլն երեխաների տվյալներ:
Չնայած լավատեսական կանխատեսումներին՝ բժիշկներն ընդգծում են, որ յուրաքանչյուր 8-րդ ամերիկացի երեխա տառապում է ավելորդ քաշից:
Ճարպակալած դեռահասների թվաքանակով առաջատար են աֆրոամերիկացիներն ու իսպանախոս քաղաքացիները:









































