CBS News հեռուստաալիքն ուղիղ եթերի շրջանակներում ցուցադրել է տեսանյութ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբից։ Հոլովակը հրապարակվել է հեռուստաալիքի թվիթերում։
Տեսաձայնագրությունում, որն արվել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, Քլինթոնի կողմնակիցները բավականին ընկճված և վրդովված տեսք ունեն քվեարկության արդյունքների պատճառով։ Նրանցից ոմանք անգամ չեն կարողացել զսպել արցունքները։
Ի սկզբանե կանխատեսվում էր, որ Քլինթոնը ավելի մեծ շանսեր ունի ընտրություններում հաղթելու համար։ Բայց ներկա պահին առաջատար է հանրապետական թեկնածու Դոլանդ Թրամփը, ով հաղթանակ է տարել Ֆլորիդա առանցքային նահանգում։
Emotions are running high at the Clinton headquarters as Trump’s lead increases #ElectionNight #CBSElection https://t.co/ZzSscaUjo5 pic.twitter.com/IgbTQd6TrI
— CBS News (@CBSNews) November 9, 2016







































