Թուրքական լիրան կրկին հակառեկորդներ է սահմանում։ Ինչպես հաղորդում է Huriyyet-ը, 1 դոլարի փոխարժեքը հասել է 3,1813 լիրայի։
Փորձագետների կարծիքով՝ լիրայի արժեզրկման վրա ազդեցություն ունեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և Ժողովուրդների դեմոկրտոկական քրդամետ պատգամավորների բոյկոտը, որոնք հրաժարվել են մասնակցել Թուրքիայի Ազգային ժողովի նիստերին։
Մինչ այդ թուրքական լիրայի ամենացածր փոխարժեքը գրանցվել էր նոյեմբերի 4-ին, ինչի վրա ազդեցություն էր ունեցել Դիրաբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալության փաստը։
Մեկ ամսվա ընթացքում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 0 տոկոսով։









































