TMZ-ի փոխանցմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է չեղյալ հայտարարել հրավառությունը, որը Նյու Յորքում պետք է մեկնարկեր տվյալ նահանգում ընտրատեղամասերի փակվելուց 30 րոպե անց։
Քլինթոնի ընտրական շտաբի ներկայացուցիչները Հուդզոն գետի վրա հրավառությունից հրաժարվելու մասին հայտնել են ԱՄՆ առափնյա անվտանգության աշխատակիցներին։
Տվյալ որոշման պատճառները ներկա դրությամբ անհայտ են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որր Քլինթոնը հրավառություն է պատվիրել ի պատիվ ԱՄՆ ընտրություններում իր հաղթանակի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին։









































