Փոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պետք է ընդունի, թե ՊՊԾ գնդում փոխադարձ ինչ պայմանավորվածության են եկել «Սասնա ծռեր»-ի հետ՝ ոստիկանության թվաքանակը կրճատելու և սահման ուղարկելու հարցում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այն հայտարարությանը, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանությունը մեծ վնասներ է կրել` 300 մլն դրամի չափով:
Ոստիկանությունը ուռճացված համակարգ է, ծախսերը անտեղի են և այդ առնչությամբ փաստաբան Բաղդասարյանը մի շարք հարցեր է բարձրացնում. «Փոխոստիկանապետ Եղիազարյանը կարո՞ղ է ասել ՊՊԾ գունդը որքան վնաս է բերում պետությանը, ինպես է վերաբերում այն ամենին, ինչ իրեն են ներկայացրել «Սասնա ծռեր»-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում