Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարում Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ ժամանած ներգաղթյալների ու փախստականների թիվը գերազանցել է 335.000-ը։
Ընդ որում՝ ավելի քան 4000 մարդ զոհվել կամ անհետ կորել է ճանապարհին։ Այդ մասին հայտնել է Ներգաղթի հարցերով միջազգային կազմակերպությունը։
Ուրբաթ՝ Ժնևում նրա հրապարակած տեղեկագրում նշված է, որ նոյեմբերի2-ի դրությամբ Եվրոպա ժամանել է 335.031 մարդ։ Նրանցից մոտ 170.000-ին ընդունել է Հունաստանը, իսկ ավելի քան 158.000-ին՝ Իտալիան։
4220 մարդ զոհվել կամ անհետ կորել է Միջերկրական ծովով Եվրոպա փոխադրվելիս։ Դա 725-ով ավելին է՝ համեմատած ողջ 2015 թվականի հետ։









































