Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 24-ին, հոկտեմբերի 26-ին և հոկտեմբերի 30-ին, ռելիեֆի փոփոխությունների են հանգեցրել 600 քառակուսի կիլոմետր տարածքում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտնել են Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները՝ արբանյակից ստացված նոր տվյալների նախնական վերլուծությունից հետո:
Ինչպես նշում են փորձագետները, այդ տարածքում գոյացել Է այսպես կոչված խառնարան՝ 130 կիլոմետրի չափով, որտեղ գետնի մակերևույթի մակարդակը միջին հաշվով 70 սանտիմետրով իջել Է:
Բացի դրանից, մասնագետները տիեզերքից ստացված նկարներում նկատել են, որ Նորչա քաղաքի գտնվելու վայրը, որը եղել Է հոկտեմբերի 30-ի երկրաշարժի Էպիկենտրոնի անմիջական մերձակայքում, 30 սանտիմետրով տեղափոխվել Է դեպի արևմուտք, մինչդեռ Մոնտեգալո ավանը 40 սանտիմետրով «սողացել Է» դեպի արևելք:







































