Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի բացառում Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմի սահմանումը, սակայն այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Եմ-ի հետ Թբիլիսիի բանակցությունները։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը գրեթե մեկ տարի առաջ արմատականորեն մեղմացրել է Վրաստանի քաղաքացիների համար ռուսական վիզա ստանալը, և այսօր Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնավոր հրավերով ժամանել Ռուսաստան.
«Մենք սկզբունքորեն չենք բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը։ Բնականաբար այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել ԵՄ-ի ու Վրաստանի միջև բանակցությունները։
Ինչպես հայտնի է, Վրաստանը դեռ 2006 թվականին միակողմանի կարգով վերացրել է ԵՄ-ի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Այն բանից հետո, ինչ 2012 թվականին Բրյուսելը համաձայնվել է սկսվել փոխադարձ վիզային ազատականացման մասին բանակցությունները, կազմվել է գործողությունների մանրակրկիտ պլան, որի իրագործման մասին Թբիլիսին կանոնավորապես հաշվետվություն է ներկայացրել վերջին տարիներին։
Այսինքն՝ արտգործնախարարների և այլ գերատեսչությունների մակարդակով կատարվել է մեծ ծավալի աշխատանք։ Հարց է առաջանում, թե որքանով է իրատեսական Ռուսաստանի ու Վրաստանի միջև նման աշխատանք կատարելը ներկայիս պայմաններում՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»։










































