ԱԺ ֆինանսավարկային եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւր է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Ինչո՞ւ նախարարը չէր կարողանում գրաֆիկն այնպես կազմակերպել, որ այստեղ լիներ. սա առնվազն վերաբերմունք է»:
Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության բյուջեի ծրագրին՝ պատգամավորը նշեց. «Ձեր մեկ էջանոց ծրագիրը «ամենաջրառատն» է: Նման ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա, ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ ՀՀ-ում ներդրում չկա: Մեր եվրոպական կառույցներն ի՞նչ են արել, որ 10 անգամ ներդրումներն իջել են, ԱԳՆ-ն անելիք ունի՞, թե՞ չէ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ միայն Թուրքիան հարևան Վրաստանում 7-8 անգամ ավելի ներդրումներ է իրականացնում, քան բոլոր ներդրողները միասին վերցրած ՀՀ-ում:
«Ի՞նչ եք անում, որ ՀՀ-ն գրավիչ դառնա…»,- հարցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































