Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը, ըստ որի՝ Մամեդյարովը հանդիպման ժամանակ աս-Սիսիին փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույններն ու նամակը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը։
Մամեդյարովը բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եգիպտոսի դիրքորոշումը։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական ոլորտում Եգիպտոսի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները։







































