«Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարների նկատմամբ դատը կսկսվի օգոստոսի 25-ին, հաղորդում է The Daily Star-ը:
«Մուսուլման եղբայրներ» շարժման 6 ղեկավարներ, այդ թվում՝ Մուհամմեդ Բադին ու նրա 2 տեղակալները, մեղադրվում են բռնություն կիրառելու, ինչպես նաև ցուցարարների սպանությանը առնչություն ունենալու համար:









































