Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա նահանգում կատուն մեկ տարի անցկացրել է իր մահացած տիրոջ գերեզմանի մոտ։
Գերեզմանի մոտով անցնող 28-ամյա Քելի Քենինգաու Պրայտնոն փորձել է կենդանուն տանել իր հետ, սակայն նա հետ է վերադարձել գերեզմանոց։ Կատուն ամեն օր այցելում է իր հանգուցյալ տիրոջ՝ Կանդարիի երեխաներին։
Նրան կերակրում են, ինչից հետո կատուն վերադառնում է տիրոջ գերեզմանի մոտ։ Այդպես շարունակվում է արդեն մեկ տարի։ Պրայտնոն հայտարարել է.
«Ինձ համար շատ տխուր է այդ ամենին հետևելը։ Դա ի ցույց է դնում, թե ինչպես են կենդանիները մոտ իրենց տերերին»։













































