Իրաքի բանակի ստորաբաժանումները նոյեմբերի 1-ին մտել են Մոսուլ: Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդում է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիայի թղթակիցը: Նրա տվյալներով՝ ԴԱԻՇ-ի զինյալները կատաղի դիմադրություն են ցույց տալիս:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցրել Մոսուլի արվարձաններում:
«Ալ Սումարիա» հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել Է, որ Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածով Մոսուլում ոչնչացվել Է ԴԱԻՇ-ի հետ կապված «Ջունդ ալ Խիլյաֆա»-ի («Խալիֆայության զինվորներ») պարագլուխներից մեկին։
«Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին հաջողվել Է Մոսուլի կենտրոնում ԴԱԻՇ-ի շտաբներից մեկին հասցված ավիահարվածի արդյունքում ոչնչացնել այսպես կոչված «Ջունդ ալ Խիլյաֆա»-ի պարագլխին՝ որպես Աբու Թարիք ալ Խայալի հայտնի ահաբեկչին»,-հայտարարել Է աղբյուրը, նշելով, որ ոչնչացվել են նաեւ նրան ուղեկցող յոթ զինյալներ:







































