Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

«Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի ՀԾԿՀ` գազի սակագինը վերանայելու հայտով

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Այս մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը՝ ներկայացնելով նաև առաջարկվող փոփոխությունները։

Գործող սակագները՝

1) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 146700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ P = 257.56 * E, որտեղ` P—ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալավելացված արժեքի հարկը, E—ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Առաջարկվող սակագները՝

1) ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նորսպառողական խումբ) տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100000 դրամ՝ ներառյալավելացված արժեքի հարկը:

2) ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pջ = 212 * E, որտեղ` Pջ—ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվողբնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

3) վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետուամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

4) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներինվաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 139000 դրամ՝ներառյալ ավելացված արժեքի հարկը,

5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներինվաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնիհաշվարկման բանաձևը՝ P = 242.1 * E, որտեղ` P—ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալավելացված արժեքի հարկը։

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի սպառման ծավալների աճի խթանման և գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնման խրախուսման նպատակով՝ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բոլորսպառողներին՝ բացառությամբ ԱԳԼՃԿ-ների, ՀՀ Պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և ջերմակայանների կողմից ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով սպառվող բնական գազի, սակագնի հայտին կից ներկայացվող տեղեկանքում բերված սպառման ծավալներից ավել սպառված յուրաքանչյուր 1 հազար խորանարդ մետր գազի գինը կհաշվարկվի 212 * E բանաձևով:

Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10,0 հազար խորանարդ մետր և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում