ԱՄՆ-ը հետաքրքրված է անվտանգության և պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ըդլայնմամբ և ամրապնդմամբ։ Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։
«Մայքլ Կարպենտերը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հետաքրքրված է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորոտում ու ապագայում կշարունակի գործունեությունն այս ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունում։
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմանի ռազմական կապերի ընդլայնման հեռանկարները։










































