43 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Այս մասին ասվում է մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կիևում «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 43 երկրներ»,-նշել են կազմակերպիչները:
Մասնակիցների ցուցակում են Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:
Նշվում է, որ Ռումինիան և Պորտուգալիան անցյալ տարի հանդես չեն եկել եվրոպական ստուգատեսում:
Կազմակերպիչները նաև հաղորդել են, որ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:
Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքն ստացել է այն բանից հետո, երբ Շվեդիայում կայացած վերջին մրցույթում հաղթեց ուկրաինացի կատարող Ջամալան «1944» երգով։









































