Վիրջինիա նահանգի Մարտինսվիլ քաղաքում NASCAR-ի մրցարշավից հետո տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային վթարի հետևանքով տուժել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է USA Today Sport-ը։ Տուժածները 13-65 տարեկան են։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Վարորդը, ով տուն էր վերադառնում մրցարշավին ներկա գտնվելուց հետո, ավտոկայանատեղիից իր Chevrolet SSR մեքենայով դուրս գալիս սկզբում մխրճվել է Jeep մակնիշի ավտոմեքենայի մեջ, այնուհետև հարվածել հետիոտներին։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա, չսպասելով իր հերթին, փորձել է վազանցել դիմացի Jeep-ին։









































