ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չի բացառում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Նա նման խոսքերով է հանդես եկել իր կողմնակիցների առջև Այովա նահանգի Սիդար-Ռափիդս քաղաքում։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
«Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ինքը դեռևս կարող է հաղթել, և գիտե՞ք՝ նա իրավացի է։ Ընտրություններին կարող է տեղի ունենալ ինչ ասես»,-կարծում է նախկին պետքարտուղարը։
Իր ելույթի ժամանակ Քլինթոնը կրկին քննադատել է գործարարին՝ կանանց, մեքսիկացիների, մուսուլմանների ու աֆրոամերիկացիների հանդեպ վերաբերմունքի համար։ Նա նաև անվանել է ընտրությունների արդյունքները ճանաչելու Թրամփի դժկամությունը «հարձակում ժողովրդավարության վրա»։









































