Thelogicalindian.com-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում «ալմաստի արքա» Սավջիբհայ Դհոլակիան Դիվալի հնդկական գլխավոր տոնի պատվին իր լավագույն աշխատակիցներին նվիրել է 1260 մեքենա ու 400 բնակարան։
Տեղական ավանդույթի համաձայն՝ Դիվալի տոնի ժամանակ, որը խորհրդանշում է չարիքի նկատմամբ բարու հաղթանակը, ձեռնարկությունների աշխատակիցներին ընդունված է տալ խորհրդանշական նվերներ։
Դհոլակիան տոնի ժամանակ վերջին 5 տարվա անձնազոհ աշխատանքի համար ճոխ նվերներ է տվել իր լավագույն աշխատակիցներին։ Ընկերությունը նվերների համար ծախսել է մոտ 7 միլիոն դոլար։














































