Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից «Պատվո աստղ» է ստացել։ Ազնավուրրը, ում անվանում են «ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա», հայտարարել է, որ շատ զգացված է այն փաստից, որ աստղ է ստացել ոչ թե Հոլվուդի Փառքի ծառուղում, այլ հայ համայնքի կողմից, հաղորդում է France 24 հեռուստաալիքը։
«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»,-ասել է շանսոնյեն։
92-ամյա Ազնավուրը, ով այսօր համերգ է տալու Կալիֆոռնիայում, նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքն իր «հենքն է»։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Շառլ Ազնավուրը ծնվել է Ֆրանսիայում՝ հայ ընտանիքում։ Ավելի վաղ շանսոնյեն համերգով հանդես էր եկել Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում։










































