Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Թուրքական BITES ընկերությունը պատրաստվում է Ադրբեջան արտահանել էլեկտրոնային ուսուցողական համակարգեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական BITES ընկերությունը պատրաստվում է Ադրբեջան արտահանել էլեկտրոնային ուսուցողական համակարգեր: Այդ նպատակով ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնելու Ադրբեջանի ռազմական կառույցների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտարարել է թուրքական ընկերության ղեկավար Ուղուր Ջոշքունը:

Վերջինս նշել է. «Ներկայումս մեր ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին ապահովում է կոմպյուտերացված ուսուցողական համակարգերով և համապատասխան պատվերներ ունի նաև Մերձավոր Արևելքի երկրներից:

Նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած IDEF-2011 խորագրով սպառազինության միջազգային ցուցահանդեսի ժամանակ մենք հանդիպումներ ունեցանք Ադրբեջանի ուժային կառույցների հետ և քննարկեցինք մեր արտադրանքի արտահանման խնդիրը: Ցուցահանդեսի ժամանակ մեր տաղավար այցելեց Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ուր և նա ականատես եղավ նոր ուսուցողական համակարգին:

Մենք Ադրբեջանին տեսնում ենք բազմաթիվ պոտենցիալ նախագծերի մեջ: Ես կարծում եմ, որ այդ նախագծերում մեր մասնակցությունը կարող է համատեղվել HAVELSAN ընկերության հետ»:

Նշվում է, որ BITES ընկերության այդ ուսուցողական համակարգերի միջոցով կուրսանտները կարող են գիտելիքներ ձեռք բերել` կապված ռազմական տեխնիկայի մանրամասների հետ, այն նաև կրճատում է ուսուցման վրա կատարվող ծախսերը` միաժամանակ հնարավորություն ընձեռելով օգտվել մի քանի անձանց:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն աղբյուրը հայտնեց, որ թուրքական HAVELSAN ընկերությունն ադրբեջանական բանակի համար պատրաստել է հրետանային սիմուլյատոր, որը շուտով կուղարկվի Բաքու:
Իսկ առավել վաղ նշվում էր, որ մայիսի 9-13-ը Ստամբուլում տեղի ունեցած սպառազինության միջազգային ցուցահանդեսի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը կնքել են ռազմական ոլորտին առնչվող երկու պայմանագիր:

Դրանցից մեկով նախատեսվում էր, որ Ադրբեջանը մասնակցելու է Թուրքիայում արտադրվող հետևակային MODERN հրացանների և 105 միլիմետր տրամաչափի հրանոթների համատեղ արտադրությանը, իսկ երկրորդով` կողմերը համատեղ արտադրելու են 120 միլիմետր տրամաչափի ականանետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում