Ֆլորիդայում հարբած ուսուցչուհի Մերի Պատրիսիա Մելոնին ոստիկանության տեսուչին առաջարկել է հարբած վիճակում մեքենան վարելու համար տուգանքի փոխարեն սեքսով վճարել: Ինչպես տեղեկացրել է UPI.com կայքը, կինը բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո փախել է դեպքի վայրից: Կնոջ մեքենայի զննումից պարզվել է, որ վարորդի կողքի նստարանին գինու կիսատ շիշ կա: Երբ ոստիկանը փորձել է տուգանել կնոջը, կինը նրան օրալ սեքս է առաջարկել:
Սակայն այսպիսի պահվածքի, ոչ սթափ վիճակում մեքենան վարելու և դեպքի վայրից փախչելու համար տուգանքին ավելացել է նաև 30-օրյա կալանքը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում կանայք փորձում են տուգանքն օրալ սեքսով վճարել:











































