Մեգան Ֆոքսը չի հերքում, որ հղի է: Օրերս հայտնի է դարձել, որ նա և իր ամուսինը՝ Օսթին Գրինը, սպասում են իրենց երկրորդ երեխային: 27-ամյա դերասանուհու ներկայացուցիչը New York Post-ին տված հարցազրույցում հաստատել է այս տեղեկատվությունը: Նրա խոսքերով՝ ընտանեկան զույգը երջանիկ է, որ ևս մեկ երեխայի ծնող է դառնալու: Մեգանի հղիության վերաբերյալ այլ տվյալներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 11 ամիս առաջ ծնվել է Մեգանի և Օսթինի առաջնեկը:
Նրանք ամուսնացել են 2010 թ. հունիսի 29-ին:









































