ԵՄ-ն կոչ է արել սիրիական իշխանություններին և նրանց դաշնակիցներին վերսկսել մարդասիրական դադարը Հալեպում՝ քաղաքի արևելյան հատված հրատապ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորություն ունենալու համար։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և մարդասիրական օգության ու ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի համատեղ հայտարարությունում։
«Մենք կոչ ենք անում սիրիական իշխանություններին ու նրանց դաշնակիցներին վերսկսել մարդասիրական դադարը Հալեպում և տրամադրել աջակցության մասին նամակ՝ քաղաք թույլ տալու մի քանի գործակալությունների կողմից կազմված շարասյուներ, ինչպես նախատեսվում է օգնության մատակարարման ՄԱԿ-ի հոկտեմբերյան պլանով»,-ասվում է հայտարարությունում։
«Հակամարտող բոլոր կողմերը պետք է դադարեցնեն Հալեպում քաղաքացիական շրջանների ու բժշկական հաստատությունների գնդակոծությունները։ Կանխամտածված հարձակումները քաղաքացիական և բժշկական ենթակառուցվածքի վրա հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն»,-ասվում է ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունում։









































