Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Կալե քաղաքում աշխատավորները սկսել են մեծ մուրճերով ապամոնտաժել «Ջունգլի» ճամբարը։
Ընդ որում՝ ջրային հրանոթներով զինված ոստիկանները հսկում են տարածքը, իսկ «Ջունգլիում» բնակվող ներգաղթյալները սպասում են Ֆրանսիայի այլ ճամբարներ իրենց հետագա տեղափոխությանը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկ ամիս առաջ հայտարարել է «Ջունգլի» ճամբարը մինչև տարեվերջ ամբողջովին փակելու իշխանությունների մտադրության մասին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունն աջակցել է տվյալ նախաձեռնությանը, քանի որ Կալեի ճամբարում եղել են սարսափելի պայմաններ։














































