Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ստեղծված են նախադրյալներ իշխանափոխության և ժողովրդավարության հաստատման համար. Լևոն Զուրաբյան

«Էական առաջընթացին միտված փոփոխությունները հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների արդյունքները շուրջ 500 հազար կեղծ քվեներով հավելագրելու հնարավորությունից, բացառելու լցոնումները, բռնությունների գործադրումը, քվեների գողությունը,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ – Հաշվի առնելով այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ կա համընդհանուր անվստահություն, ինչի ապացույցը 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են հիմնավոր  նախադրյալներ իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության և ժողովրդավարության հաստատման համար»։

«Հիմնվելով նաև այն իրողության վրա, որ 2017 թվականի  ընտրությունների արդյունքում է  ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են  անցյալի նախագահական ընտրություններին՝ Կոնգրեսը սկսում է  Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և հայտարարում է. Կոնգրեսը պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով օրինակարգ իշխանության ձևավորումն ու  ժողովրդավարության հաստատումը։

Պատրաստ է նաև բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության, այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելը՝ հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ։ Ժողովրդի ակտիվ մասնակցությամբ կձեռնարկվեն բոլոր քայլերն իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների շուրջ հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում