Վարշավայում հարյուրավոր մարդիկ բողոքում են աբորտների մասին օրենքի խստացման դեմ, հաղորդում է The Guardian-ը։
Ցուցարարները բողոքում են իշխանությունների դեմ, որոնք փորձում են օրենսդրորեն սահմանափակել հղիության արհեստական ընդհատումները։ Բողոքի ցույցեր անցկացվել են ինչպես Վարշավայում, այնպես էլ երկրի մի շարք քաղաքներում։
Լեհաստանի խորհրդարանը նախատեսում է աբորտի դեպքում սահմանել տուգանք ինչպես կանանց, այնպես էլ բժիշկների համար և օրենքով աբորտը սահմանել որպես «նախածննդաբերական սպանություն»:
Աբորտների ներկայիս օրենքը, որն ընդունվել էր 1993թ․, արգելում էր հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունը բռնաբարության հետևանք էր կամ սպառնում էր մոր կյանքին։















































