Սիրիայում Ռուսաստանի հանձնարարությունը կայանում է այն ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելու և Սիրիայի անկումը կանխելու մեջ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Ժամանակավոր տեղակայման կետը կամ բազան նպատակ չէ, այլ միջոց՝ նպատակին հասնելու համար։ Իսկ նպատակն անմիջապես հայտարարվել է նախագահի կողմից, դա օգնությունն է սիրիական օրինական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է Պեսկովը։
«Սիրիայի տարածքը պետք է ազատագրել։ Եվ պետք է անել հնարավոր ամեն բան՝ խոչընդոտելու երկրի մասնատմանն ինչ-որ ածանցյալների։ Դա կարող է ունենալ ամենաաղետալի հետևանքները ողջ տարածաշրջանի համար»,-նախազգուշացրել է Պուտինի մամլո քարտուղարը՝ հավելելով, որ տեսանելի ապագայում չի տեսնում հակամարտության լուծման հեռանկարներ։
Պեսկովի կարծիքով՝ կա միայն երկու ուղի. կամ Դամասկոսում կնստի Ասադը կամ «Ալ-Նուսրայի» ճակատը։
«Երրորդ տարբերակ այժմ չկա։ Քաղաքական կարգավորման դուրս գալու համար Դամասկոսում պետք է նստի Ասադը»,-եզրակացրել է Պեսկովը։









































