«Օրենքով գող» Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) պատասխանատու է եղել Ռուսաստանի հանցավոր խմբավորումների մեջ ֆինանսական միջոցները բաշխելու համար։ Այս մասին հաղորում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քրեական գործի նյութերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կալաշովը համարվում է «Ռուսաստանի հանցավոր համայնքի ղեկավարը»։ Քննիչները հստակեցնում են, որ Կալաշովը նշանակել և վերահսկել է հանցավոր աշխարհի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք գործել են ամենատարբեր ոլորտներում։
«Նա խմբավորման մասնակիցների մեջ բաժանում էր անօրինական ճանապարհով ստացված դրամական միջոցները և մնացած կարողությունները»,-ասվում է քրեական գործում։
Նշենք, որ ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ Կալաշովի գործով նյութերն անհետացել են Մոսկվայի Քննչական կոմիտեից ։







































