Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչը ամուսնալուծության հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ առաջին անգամ կնոջը տեսել է առանց դիմահարդարման, հաղորդում է Metro-ն։
Պարբերականի տվյալներով՝ զույգը միասին հանգստացել է Շարժա քաղաքի լողափերից մեկում։ Երբ կինը մաքրել է դիմահարդարումը, որպեսզի լողա, ամուսինը, ում անունը չի հաղորդվում, փոփոխություններ է նկատել նրա արտաքին տեսքում։
Տղամարդը պարզել է նաև, որ 24-ամյա կինը մի քանի պլաստիկ վիրահատություններ է արել, կրում է արհեստական թարթիչներ և գունավոր ոսպնյակ։ 30-ամյա ամուսինը որոշում է կայացրել ամուսնալուծվել՝ իրեն խաբված զգալով։ Հայտնի է, որ ամուսնալուծությունից հետո տղամարդը հրաժարվել է շփվել կնոջ հետ։







































