Տիբեթցի վանական Մաթյե Ռիկարը, ով հայտնի է որպես մոլորակի ամենաերջանիկ մարդ, խոստովանել է, որ աշխարհոմ կան բաներ, որոնք ունակ են փչացնել մարդու տրամադրությունը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով 70-ամյա բուդդիստի տված հարցազրույցը GQ ամսագրին։
Ռիկարին ամենաշատը տխրեցնում է այն մականունը, որ լրագրողները շնորհել են իրեն, քանի որ ճանաչում է վանականների, որոնք իրենից ավելի երջանիկ են։ Ի պատասխան այն հարցին, թե հասարակ մահկանացուները ինչպես կարող են երջանիկ մարդ դառնալ, Ռիկարը պատասխանել է, որ դրան նպաստում է բարի կամքը և ալտրուիզմը։
Նա նաև խորհուրդ է տվել օրական 15 րոպե մտածել ինչ-որ լավ բանի մասին։ Իսկ ուրիշների հետ մշտական համեմատությունը տալիս է հակառակ արդյունք։
«Համեմատությունը սպանում է երջանկությունը»,-ասել է վանականը։





































