Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Միակ ելքը ժողովրդական լայնամասշտաբ ապստամբությունն է. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Մասնավորապես, ձևավորվել է նոր կառավարություն, որը ուրբաթ օրը կներկայացնի իր ծրագիրը:

– Ի սկզբանե ասել եմ, որ վարչապետափոխությունը ոչինչ չի բերի: Ապրիլի 2-ից հետո Սերժ Սարգսյանն այս ութ տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն ուներ դառնալու հայ ժողովրդի իրական նախագահը, այսինքն՝ դասեր քաղել սխալներից, հենվել մոբիլ ռեսուրսի, այն մարտիկների վրա, ովքեր իրականում ճակատ գնացին, և ոչ թե լիսկաների, մանվելների, երկրապահի «ասֆալտի» ֆիդայիների վրա: Նա կարող էր Արցախյան հարցի բանակցությունների հենքը և հիմքը փոխել, դրա լայն իրավունքը ուներ: Հայաստանի դիվանագիտական կորպուսը հնարավորություն ուներ Արցախը հռչակել Հայաստանի մաս, և աշխարհը դա կհասկանար: Սակայն այդ քայլերից ոչ մեկը չարեց: Ընդհակառակը՝ ՀՀ իշխանությունները լկտիաբար շարունակեցին կոռուպցիոն գործողությունները, մատը մատին չտվեցին պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու, մոբիլիզացված հայ ժողովրդի ռեսուրսը հանուն Արցախի հաղթանակի օգտագործելու համար, ընդհակառակը՝ վախեցան այդ ինքնաբուխ կազմակերպված ուժից, սկսեցին նրանց դեմ աշխատել և նորից քրեածին տարրերին առաջ բերել, որից հետո բացահայտվեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի որոշումը, որ պետք է Արցախը հանձնվի, որ պետք է ազատագրված հողերը հանձնվեն: Արդյունքում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ ընդվզումն այդ հարցով: Միայն այդ պատճառաբանությամբ, անհիմն կերպով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռերը» վեր կացան և ապստամբեցին այս ամենի համար, ժողովուրդը կանգնեց նրանց  կողքին: Նրանք «Սասնա ծռերին», իհարկե, չեն կարող դատել, քանի որ ժողովուրդը նրանց դատել է, նրանք ազգային հերոսներ են: Եվ քանի որ  ժողովուրդը «Սասնա ծռերի» ապստամբությունն այսպիսի պայմաններում որակեց որպես հերոսություն, հավանաբար Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեցին փոխել կառավարությունը՝ որպես աչքակապություն 2017-ի ընտրությունների ֆոնին: Այս ֆոնին նա ընտրեց այնպիսի մեկին՝ Կարեն Կարապետյանին, ով Հայաստանում հայտնի չէ որպես կեղտոտ անցյալ ունեցող մեկը: Եվ սկսվեց աչքկապոցների հաջորդ շարքը՝ նախարարների փոփոխությունները՝ մի տեղից մյուս տեղը տանելով, մեկին մյուսով փոխարինելով և այլն: Իհարկե, սա ոչինչ չի փոխում: Իսկ մենք ունենք մարտահրավերներ. պատերազմի դաշտ, որտեղ հայ ժողովրդի զավակները դեռ զոհվում են, որտեղ կեցվածք չի փոխվել, վերազինում չի փոխվել, ունենք աղքատ տնտեսություն, անարդարություն, ինչի պատճառով հեռանում են մեր երկրից, իսկ մեր երկիր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանը Արցախը ներառյալ: Հայաստանը շարունակում է դատարկվել, և, իհարկե, այս ֆոնին վարչապետի խոսքը, հանձնարարությունը մայր ու աղջկա՝ իրար փոխարինելով միասին աշխատելու մասին, ինձ մոտ ոչ թե ծիծաղ, այլ զայրույթ է առաջացնում, քանի որ մեր անվտանգության ապահովման կարևորագույն հարցերը թողած՝ սկսել են այնպիսի հարցերից, որոնք վաղը չէ մյուս օրը նորից պետք է առաջ բերեն անարդարության բռնկման մի մեծ ալիք, որից չգիտեմ, թե ինչ արհավիրքներ կարող են առաջանալ: Վաղն էլ կասեն՝ եթե հայրն ու մայրը բժիշկ են, ուրեմն զավակները իրավունք չունեն բժշկականում սովորելու: Այսինքն՝ եթե մայրը մանկավարժ է, և աղջիկն էլ է մանկավարժ, աղջիկը պետք է դատապարտված լինի անգործությա՞ն… Ցարական Ռուսաստանը վայրագորեն արգելում էր հայկական դպրոցների գործունեությունը Արևելյան Հայաստանում. սա նման է դրան: Կարծում եմ՝ նորից ու նորից լայնամասշտաբ ապստամբություն է հարկավոր լինելու Հայաստանում

– Փոխվեցին թե պաշտպանության նախարարը, թե ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Ձեր կարծիքով՝ որևէ փոփոխություն կլինի՞:

– Ֆեյսբուքյան իմ էջում անդրադարձել եմ, թե ինչ է կատարվում բանակում, ինչպիսի մսխումներ են կատարվում… մենք ժողովրդով ընկել ենք այս ու այն կողմ, որ գումարներ հայթայթենք, որպեսզի ինչ-որ բանով օգտակար լինենք բանակին, տնտեսությանը, բայց այդ մարդիկ ժողովրդի հարկերից առաջացած գումարները՝ տասնյակ հարյուրավոր միլիոններ, որոնցով բանակի համար պետք է ձեռք բերվեն ալյուր, հաց, միս… մսխում են: Այս ամենը տեղի է ունենում պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի արդյունքում: Արդյոք ներկայիս ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մենա՞կ է դա անում: Իհարկե՝ ոչ, ովքե՞ր են կանգնած նրա հետևում, ովքե՞ր են հովանավորում նրան, ո՞ւմ հետ է կիսում այդ գումարները: Սա քրեական գործ է, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, սրանով պետք է զբաղվի ամբողջ իրավաբանական կորպուսը, ԱԱԾ-ն, ռազմական ոստիկանությունը: Եթե նրանք զբաղվեն, այդ ժամանակ ես կասեմ, որ նոր կառավարությունն ինչ-որ բան ուզում է փոխել:

– Արդյոք այս փոփոխությունները պայմանավորվա՞ծ չէին հուլիսից հետո ստեղծված իրավիճակով, քանի որ այդ օրերին  նաև կառավարության հրաժարականի պահանջ էր հնչում: Սա իշխանության կողմից հարկադրված քայլ չէ՞ր:

– Այո, իհարկե, սա հետևանք է «Սասնա ծռերի» ապստամբության, բայց որն ուղեկցվում է աչքակապությամբ: Այսօր փաստ է, ես տեսնում եմ՝ ամբողջ Հայաստանում մարդիկ հույս են կապում նոր կառավարության գործունեության հետ, բայց չէ՞ որ դա սուտ է: Իսկ կառավարության հանձնարարականը կրթության նախարարությանը շատ վտանգավոր ահազանգ է: Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, հիմա էլ չեմ ընդունում, որ այդպիսի խնդիր կա: Իսկ ինչ կա որ՝ թող մորը փոխարինի աղջիկը, այսինքն՝ դա՞ է պատճառը, որ առաջնագծում զոհվում են մեր ժողովրդի զավակները, դա՞ է պատճառը, որ մենք դիրքեր ենք զիջում, դա՞ է պատճառը, որ մենք չենք կարողանում զինել մեր բանակը պատշաճ կերպով, դա՞ է պատճառը, որ մեր տնտեսությունը թույլ է, և մարդիկ թողնում հեռանում են, դա՞ է պատճառը, որ մենք դիվանագիտական սխալներ ունենք: Երևի թե պատճառը մայր ու աղջիկ մանկավարժներն են կամ հայր ու որդի, վաղը բժիշկները, մյուս օրն էլ բանվորնե՞րն են լինելու պատճառը:

– Բայց չէ՞ որ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում կան խնդիրներ…

– Այո, կան, բայց դա չէ պրոբլեմը, այլ այն, որ ՀՀԿ տնօրենը գողություն է կատարում, և դատախազությունը նրան արգելում է, բայց նա նորից դառնում է տնօրեն, սա է պրոբլեմը: Կրթական համակարգում պրոբլեմն այն է, որ այդ համակարգը դարձրել են հանրապետականների բոստանը, ընտրություններից ընտրություն նրան հրամայում են, և նրանք  կատարում են կեղտոտ հրամանը: Նրանք մասնակից են դառնում ընտրությունների կեղծմանը: Սրանք քաղաքական խնդիրներ են, պետք է դառնան քրեական և պատժվեն: Իսկ եթե պատժվեն, ծայրը հասնելու է Սերժ Սարգսյանին, այսինքն՝ այսպիսի փոփոխություն անհնար է, այստեղ պետք է մեծ ժողովրդական ապստամբություն: Միակ ելքը ժողովրդական ապստամբությունն է, ոչ թե Սահմանադրությամբ, այլ ՄԱԿ իրավարար օրենքը հենց դրա մասին է ասում՝ եթե ազգը տեսնում է, որ իր քաղաքական վերնախավը երկիրը տանում է մշակութային, տնտեսական, պաշտպանության բնագավառներում կործանման, ապա ժողովուրդը հեղաշրջման իրավունք ունի: Ժողովուրդը ինքն է երկրի տերը, և ժողովուրդը ինքը պետք է պարտադրի իր կամքը իշխանություններին, իսկ կամքի խանգարման հիմքը իշխանություններն են:

– Կարծում եք՝ ցանկացած ծրագիր ի սկզբանե դատապարտված է ձախողմա՞ն:

– Այո, ցանկացած ծրագիր դատապարտված է ձախողման, քանի որ ոչ մի ծրագիր նպատակ չունի Հայաստանը զարգացնելու: Բոլոր ծրագրերը նպատակաուղղված են միայն ու միայն 2017-ից առաջ աչքակապության, որ Սերժ Սարգսյանը քիչ խփի, ինքը խփելու է՝ ինչպես իր հայտնի խոսքում է ասում՝ 100-ից 70, ինչպես խփեց ՏԻՄ ընտրություններին: Բայց որպեսզի քիչ խփեն, սա աչքակապություն է, երբ երկիրն է կործանվում: Երկիրը կործանվում է, գումարներ չկան, եկամուտներն են պակասել, արտադրություններ են փակվում, դրա համար պետք  է աչքակապություն, իսկ այս տեսակ հանձնարարականներով վաղը-մյուս օրը կարող է ամուսիններին արգելեն միմյանց կողքի պառկել, հայր ու որդուն՝ իրար հետ աշխատել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում