Տարբեր ոլորտների մի խումբ առաջատար գիտնականներ հանդես են եկել հաջակցություն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ անվանելով նրան երկրում ազատության պաշտպանության միակ շանս։ Այս մասին ասվում է բաց նամակում, որը ստորագրել են Նոբելյան մրցանակի 70 դափնեկիրներ։ Այս մասին փոխանցում է The New York Times-ը։
«Մեզ պետք է նախագահ, ով կաջակցի և կխթանի կուրսը՝ ուղղված երկրում գիտության ու տեխնոլոգիաների ծաղկմանը»,-ասվում է նամակում։
Նրանք նաև ուշադրություն են դարձրել գլոբալ խնդիրներին, որոնց Քլինթոնի հանրապետական մրցակիցը լրջորեն չի վերաբերվում։
Հիշեցնենք, որ 2012 թվականի ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի թեկնածությանն աջակցել էին Նոբելյան 68 մրցանակակիրներ։







































