Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ։
Իր նամակում Էրդողանը նշել է. «Ադրբեջանն իրավամբ արժանի տեղ է զբաղեցնում միջազգային մասշտաբում և դա հպարտության առիթ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք կշարունակենք ամեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և հավատում ենք, որ մեր երկրների միջև համագործակցությունը կզարգանա ու կամրապնդվի նաև այսուհետ»։










































