Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Գյումրիում քաղաքական ուժերը պետք է դադարեցնեն բոյկոտը և փորձեն ներսում աշխատել. Գագիկ Համբարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

– Պարոն Համբարյան, թեպետ Գյումրիում արդեն քաղաքապետ է  նշանակվել Սամվել Բալասանյանը, երեք քաղաքական ուժեր մանդատների բաշխման հարցը բողոքարկում են վարչական դատարանում։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և  նման վիճահարույց ձևով քաղաքապետի պաշտոնավարումը։

Բացարձակ խնդիր չէ Բալասանյան անձը։ Որպես գյումրեցի՝ ինձ համար կարևոր է, որպեսզի իմ հարազատ քաղաքի քաղաքապետը լինի մեծամասնության կողմից ընտրված անձ, որն այդպես չէ։ Դրանում, սակայն, պարոն Բալասանյանը բացարձակ մեղավոր չէ, մենք ունենք անկատար օրենք, որը բազմաթիվ մեկնաբանություններ ունի։ Եթե օրենքը նորմալ լիներ ու բազում մեկնաբանությունների առիթ չտար, հիմա երեք քաղաքական ուժեր չէին դիմի դատարան։ Զարմանալին այն է, որ  օրենքի մի կետով ուժերին բաշխում են այսքան մանդատ, օրենքի հաջորդ կետով այդ մանդատները խլում են։ Այդպիսի հիմարության միայն Հայաստանում  կարող ես հանդիպել։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել, չգիտեմ՝ ովքեր են այս օրենքի հեղինակները, բայց որ այդ օրենքը խայտառակություն է՝ փաստ է։ Սրանում մեղավոր է մեր խորհրդարանը, որովհետև երբ այնտեղ քննարկվում էր այդ օրենքը, ընդդիմության կողմից  ես բուռն քննարկումներ չտեսա։

– Հաշվի առնելով նախկին պրակտիկան՝  դատարանից սպասելիքներ կա՞ն։

– Ես որևէ ակնկալիք չունեմ դատարանից։ Չեմ կարծում, թե դատարանը բեկանի ընտրության նման արդյունքները, որովհետև կա  օրենք, որն ընդունվել է  Ազգային ժողովի կողմից։ Չեմ հավատում, որ մեր դատարանը, անգամ Սահմանադրական դատարանը, կչեղարկի ընտրության արդյունքները։ Համոզված եմ, որ այդ գործընթացը կտեղափոխվի Եվրոպական դատարան, բայց անհայտ է, թե երբ կքննվի։

– Պարոն Համբարյան, ավագանու այս կազմը հույս ներշնչո՞ւմ է, որ ամեն դեպքում հնարավոր է քաղաքի զարգացման ուղղությամբ դրական առաջընթաց ապահովել։ Ի վերջո՝  ավագանիում ներկայացված են ընդդիմադիր քաղաքական ուժեր, առաջին անգամ նաև ԳԱԼԱ-ն, որը որպես լրատվամիջոց մշտապես բարձրաձայնել է  քաղաքի խնդիրներն ու իշխանությունների բացերը։

Եթե մեր քաղաքական ուժերը ընտրեն բոյկոտը, ապա ոչ մի ակնկալիք էլ չունեմ։ Գործող իշխանություններին և «Բալասանյան» դաշինքին լիովին ձեռնտու է, որ այդ քաղաքական ուժերը չմասնակցեն, իրենք իրենցով որոշումները ընդունեն, ընդդիմադիր ուժերը որևիցե հարցի շուրջ տեսակետ չհայտնեն։ Այլ  հարց է, եթե այդ քաղաքական ուժերը դադարեցնեն բոյկոտը, մասնակցեն, կարծիքներ հայտնեն, հանդես գան նախաձեռնություններով։ Առավել ևս որ Բալասանյանը հայտարարել է, թե երեք կուսակցություններն էլ իրենց ծրագրերում ունեն հետաքրքիր կետեր, և համաձայն է դրանք կատարել։

– Այսինքն, ըստ Ձեզ, ճիշտը ներսում փորձել աշխատելն է և փոփոխությունների ձգտե՞լը, այդպիսով պրոցեսի լեգիտիմացում չի՞ լինի։

Ես համարում եմ, որ բոյկոտելով՝ այս ընթացքում որևէ քաղաքական ուժ  արդյունքի չի հասել։ Չեմ ասում՝ համագործակցեն իշխանությունների հետ, բայց աշխատանքը կարևոր է։ «Բալասանյան» դաշինքի հետ ոչ ոք չի աշխատի, քանի որ գարնանը սպասվում են Ազգային ժողովի ընտրություններ, և նրանք հիմա ընդդիմադիր կեցվածքով պետք է հանդես գան։ Պարզապես կարծում եմ, որ անհրաժեշտ են ակտիվ քննարկումներ, բանավեճեր։ Դա ավելի մեծ օգուտ կբերի քաղաքին։ Եթե ավագանիում չկա ընդդիմություն, չկա քննադատություն, ապա գործող իշխանությունները կլճանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում