Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտած հանցագործները գտնվել են ռեալիթի շոուի աստղի հյուրանոցի համարում հարձակումից դեռևս 49 րոպե առաջ։ Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը՝ վկայակոչելով տեսախցիկների ձայնագրությունները։
Հաղորդագրության համաձայն՝ գողերը հեշտությամբ մտել են Քարդաշյանի համար, քանի որ իմացել են հյուրանոցի մուտքի անվտանգության կոդը։
Միևնույն ժամանակ ոստիկանությունում կարծում են, որ չարագործները ցանկացել են խաբել քննիչներին և փորձել են ստիպել նրանց հավատալ, որ իրենք պրոֆեսիոնալներ չեն, այդ պատճառով գողացված զարդերից մեկը թողել են հյուրանոցի մոտակայքում։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին կողոպուտի են ենթարկել հոկտեմբերի 3-ին։ Ոստիկանական համազգեստով մարդիկ ներխուժել են նրա սենյակ, սպառնացել ատրճանակով և գողացել 11 միլիոն ընդհանուր արժողությամբ զարդեր։












































