Մերձավորարևելյան քառյակը, որի անդամներ են ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հավանություն է տվել մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մերձավորարևելյան կարգավորման նոր նախաձեռնություններին և առաջարկներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
«Քառյակի անդամները համաձայն են, որ սահմանների կարգավորման և անվտանգության հարցում առաջընթացը կարող է հիմք հանդիսանալ պաղեստինցիների և իսրայելցիների միջև հակամարտության կարգավորման կայացման համար` առարկայական լուրջ բանակցությունների և առանցքային խնդիրների շուրջ համատեղ համաձայնությունների ճանապարհով», ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Երեկ Օբամային իրենց աջակցությունն են հայտնել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:








































