Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Ռիգայում բացվել է «Երևան» անունը կրող այգի

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարևանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքների միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության: Երևանի և Ռիգայի միջև հաստատվել են հրաշալի հարաբերություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով իր ջանքերը ներդրեց այս համագործակցությունն իսկապես արդյունավետ դարձնելու գործում: Այգու կառուցման հարցում ևս մենք մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետի աջակցությունն ու հետևողականությունը, ինչի արդյունքում է նաև, որ հանգստի գոտում առկա է երևանյան շունչը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր քաղաքի հայ և լատիշ բնակիչներին ու մաղթում հաճելի հանգիստ «Երևան» այգում»,- նշել է Նիլ Ուշակովը:

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նկատելով, որ այն ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև օր օրի զարգացող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների:

«Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։

Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երևան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար, նախ և առաջ, շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաև իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երևան» անվանակոչելու համար։ Բարձր եմ գնահատում նաև այս ծրագրի իրականացման հարցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Սահակյանի և Արամ Հարությունյանի նախաձեռնությունը, նրանց ջանքերն ու կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ նաև Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին՝ երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող մշտական ակտիվ աջակցության համար։ Եվ, իհարկե, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ռիգայում «Երևան» այգու ստեղծման գործում: Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երևանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետերը Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց:

Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նշել է, որ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաև «Երևան» գրառումով նստարաններով:

1d1f7d9c2a1c6cdffc49b987ff94c03342ad319e

2b7f62b0e6fafcb55e18a20081ba8b9caaadf336

2f738f7d7e14e410d011e58b9f5ac6443da0582d

3a8c34e08ca49468e105df973ad363c9a91f1718

5ba9e08626070e1d1bf9bd702164884f8934f7f9

39eeea52e5d0231d8ae3e4f2428f89b4b5f466f8

59e145993b427d2c43a414beaef1b4903151e20d

64d6803eedbff031ea1bc404593d1098a7a173b3

724b3f8aed71f295d3808309ced9cb2e5a2b5cec

0978f420d0dc608f54c15e3f77248e1b6da5fd3e

953316d7eac424a3174418c7286d1b883f270f27

a691db8e472d93bce85225b106b017cc967d9f31

a16630eb29abba7f40b260b31f629b71d5cdbab3

c80ca3f3260188bb6e9973c0ca748bd6552b88ff

c29595c435ca2a08ca22d7fd3085ee2ae06f877c

cd18a867087053ec22edb7bb77204c86e48d76fa

cff448873b2d27a5bf6cea4db1247a79d3cc8f4f

db484aa5e76598fa4f243a62f7bc4e96d696d3cb

e69be0025b7ee853ff609619811aa50dd7fdfe46

e1932bd1f756f3d19ccea661501835e1c3a1a9b9

eddbcd26e945e83db1678e0ba6c79eb96def31e1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում