ԱՄՆ-ը հավանություն է տալիս ԴԱԻՇ-ից Մոսուլ քաղաքի ազատագրման իրաքյան բանակի գործողությանը։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։
«ԱՄՆ-ը և միջազգային կոալիցիայի այլ անդամներ առաջիկա ծանր մարտում պատրաստ են աջակցել իրաքյան անվտանգության ուժերին, քրդական աշխարհազորի մարտիկներին և Իրաքի ժողովրդին»,- ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հայտարարության մեջ։
Պենտագոնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց իրաքցի գործընկերները կհաղթեն ընդհանուր թշնամուն և ԴԱԻՇ-ի ատելությունից ու դաժանությունից կազատագրեն Մոսուլը, ինչպես նաև Իրաքի մնացած մասը։
«Սա վճռական պահ է ԴԱԻՇ-ի վերջնական ոչնչացման ճանապարհին»,- նշվում է հայտարարության մեջ։
Մոսուլը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ է 2014 թվականի հունիսից:









































