Լոզանում ավարտվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մի շարք տարածաշրջանային պետությունների արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն: Բանակցությունները տևել են 4.5 ժամ, հաստատել է Ռուսաստանի պատվիրակության աղբյուրը:
Բանակցություններում մասնակցել են ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Քաթարի, Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի արտգործնախարարները:
Ինչպես հայտնել է պատվիրակություններից մեկի աղբյուրը՝ հանդիպման արդյունքով համատեղ հայտարարություն չի պլանավորվում:
Եգիպտոսի, Իրաքի և Քաթարի արտգործնախարարները արդեն հեռացել են շենքից, որտեղ տեղի է ունեցել բանակցությունները:





































