Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան չի կատարի Դոնբասի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնությունը` մինչև շրջանում անվտանգության խնդրի լուծումը, հայտնում է TASS-ը:
«Քանի դեռ չի կատարվի անվտանգության փաթեթը, Ուկրաինան քաղաքական գործընթացում առաջ չի շարժվի»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անվտանգության փաթեթի տակ նա ենթադրում է ռազմական գործողությունների լիակատար դադարում, ուկրաինա-ռուսական չվերահսկվող հատվածի փոխանցում Կիևին, ծանր տեխնիկայի և հրետանու դուրսբերում և Դոնբասի ողջ տարածքում օբյեկտներին ԵԱՀԿ տեսուչների մուտքի ապահովում:








































