58 տարվա ընթացքում Մադոննան կարողացել է ստանալ բազմաթիվ մրցանակներ: Այժմ ձեռքբերումներին ավելացել է ևս մեկ կոչում` ըստ Billboard ամսագրի՝ նա համարվել է տարվա կին:
The Hollywood Reporter-Billboard Media Group-ի ստեղծագործական խմբագրիչ Ջենիս Մինի խոսքով` Մադոննան այդ մրցանակով պարգևատրվել է ստեղծագործական ընդունակությունների և երաժշտական ձեռքբերումների համար, որոնց ազդեցությունը արդեն վաղուց տարածվում է ոչ միայն երաժշտական արդյունաբերության մեջ:
Իր մրցանակը Մադոննան կստանա դեկտեմբերին՝ Billboard ամսագրի Women in Music արարողության ժամանակ: Անցյալ տարի այդ մրցանակը ստացել է Լեդի Գագան:








































