ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը արգելել է Samsung Galaxy Note 7-ի փոխադրումը ինքնաթիռով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կարգավորիչի նյութերին:
Համաձայն գերատեսչության հրամանի՝ ուղևորներին արգելվում է իրենց մոտ սմարթֆոն ունենալ կամ այն հանձնել ուղեբեռով: Նրանք, ովքեր կփորձեն իրենց հետ անցկացնել սարքը, սպառնում է տուգանք կամ հեռախոսի բռնագրավում, իսկ եթե փորձեն հանձնել ուղեբեռի հետ, կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության:









































