Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բանակցություններ է վարում հունգարական MOL ընկերության հետ օրական 140.000 բարել արտահանելու համար:
Բացի այդ, Իրանն ավարտում է ավստրիական OMV ընկերության հետ բանակցությունները՝ ուղղված նավթի արտահանման վերաբերյալ միջնաժամկետ պայմանագիր ստորագրելուն:
Իրանն OMV-ին արդեն իսկ վաճառել է 1 միլիոն բարել նավթ, սակայն ցանկանում է ավստրիական ընկերության հետ ստորագրել միջնաժամկետ պայմանագրեր (12 ամսով):
Իրանը 2016 թվականի հունվարից արտահանում է օրական մոտ 2 միլիոն բարել նավթ: Պատժամիջոցներ սահմանելուց առաջ ԵՄ-ը նավթի ու գազային կոնդենսատի 18 տոկոսը ներկրել է Իրանից:










































