Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Քոնիա նահանգում, հայտարարել է, որ «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում չափավոր ընդդիմությունը ներկայումս հաջողությամբ զարգացնում է հարձակումը դեպի Ռաի քաղաքից հարավ.
«Սիրիական Ջերաբլուսի բնակիչները, որը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում ազատագրվել է ԴԱԻՇ-ից, վերադառնում են իրենց տները։ Թուրքիան չի դառնա այն խաղի մի մասը, որը խաղում են Սիրիայում կամ Իրաքում»։
Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը Սիրիայի հյուսիսում աջակցում է YPG-ի (PYD-ի ռազմական թև) ուժերին. «PYD-ին զենք մատակարարելը շարունակելու պատրաստակամության մասին հայտարարությունները հարուցում են խորին ափսոսանք։ Ո՞վ է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցը՝ Թուրքիա՞ն, թե՞ YPG-ը»։









































